Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԵՂԵԼ

Փետրվար 10,2011 00:00

1news.az-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ բազմամարդ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտության:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Կորչի Իրանը, կորչի Հայաստանը», «Ամոթ Ահմադինեջադին, որը գրկախառնվում է Խոջալուում ադրբեջանցի երեխաների սպանողի՝ Սարգսյանի հետ»: Ակցիայի մասնակիցները նաեւ պահանջել են ապահովել Իրանում ապրող ադրբեջանցիների իրավունքները:
Աղբյուրը փոխանցում է, թե ոստիկանները չեն միջամտել Ափյուռքի միջազգային կենտրոնի նախաձեռնած ակցիայի անցկացմանը:
Այլ աղբյուրներ, սակայն, հաղորդում են, թե ոստիկանությունը ցրել է պիկետը՝ ձերբակալելով դրա մասնակիցներից մեկին: Իսկ ահա Իրանի դեսպանատան աշխատակիցները հրաժարվել են ընդունել ակցիայի մասնակիցների ներկայացրած բանաձեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել