Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

Փետրվար 10,2011 00:00

Չորեքշաբթի օրը Պակիստանի կառավարությունը հրաժարական է տվել՝ նախարարների թիվը նվազեցնելու եւ կառավարական ծախսերը կրճատելու ծրագրի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Երկրի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին այժմ պատրաստվում է նոր կառավարություն ձեւավորել, որում նախարարների թիվը նախորդի համեմատությամբ շուրջ մեկ երրորդով պակաս կլինի:
Պակիստանի կառավարությունը՝ իր շուրջ վեց տասնյակ նախարարներով եւ փոխնախարարներով, աշխարհում ամենամեծերից մեկն է: Երկրի տնտեսության համար դժվարին այս շրջանում կառավարությունում կրճատումներ կատարելը Պակիստանի ընդդիմության պահանջն էր, որն ուղեկցվում էր վարչապետի վրա գործադրվող ճնշումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել