Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

15 տարվա ազատազրկում՝ ոչ թե սեռական կապերի, այլ կոռուպցիայի համար

Փետրվար 10,2011 00:00

\"\"Չորեքշաբթի օրը Միլանի դատախազությունը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մեղադրանք է առաջադրել: Վերջինս կասկածվում է անչափահասի հետ սեռական կապերի եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Համապատասխան հարցումը երեկ արդեն ուղարկվել է դատարան: Newsru-ի մատուցմամբ, մեղադրող կողմը դատարանից պահանջել է առանց ձգձգումների քննարկել գործի նյութերն ու յոլա գնալ առանց նախնական լսումների: Դատավորն իր տրամադրության տակ ընդամենը հինգ օր ունի որոշելու համար՝ բավարարե՞լ, թե՞ մերժել դատախազության հարցումը: Փետրվարի վերջերին եւ մարտի կեսերին վերսկսվելու են վարչապետ Բեռլուսկոնիին առնչվող նաեւ երկու այլ դատական պրոցեսներ, որոնց շրջանակներում վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Եթե Սիլվիո Բեռլուսկոնիի մեղքը դատարանում հաստատվի՝ նա կարող է դատապարտվել մինչեւ 15 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28