Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մերձավորարեւելյան գործընթացը կարող է «զոհ» դառնալ

Փետրվար 10,2011 00:00

\"\"Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը նախազգուշացրել է, որ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը կարող է արաբական աշխարհում տեղի ունեցող արագընթաց փոփոխությունների «զոհը» դառնալ:
BBC-ի մատուցմամբ, ԱԳ նախարարն ասել է, թե իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության հաստատման ջանքերը «կարող են կասեցվել», եթե միջազգային հանրության ուշադրությունը տեղափոխվի Թունիսի եւ Եգիպտոսի վրա:
Հեյգը, որը այցելությունների շարք է սկսել Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներ, Իսրայելին կոչ է արել հրաժարվել «ռազմատենչ արտահայտություններից», իսկ Միացյալ Նահանգներին՝ «վճռականորեն ղեկավարել» խաղաղության գործընթացը: Նախարարն ասել է, թե անորոշությունն ու սպասվող փոփոխությունները ավելի կբարդացնեն մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը, եւ այստեղ է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն պետք է արագ միջոցներ ձեռնարկեն:
BBC-ի թղթակիցը, որն ուղեկցում է բրիտանացի նախարարին այդ այցի ընթացքում, շեշտել է, թե Հեյգը հիասթափված է Իսրայելի՝ զիջումների գնալու եւ Արեւելյան Երուսաղեմում շինարարությունը սառեցնելու ցանկության, ինչպես նաեւ բանակցային գործընթացի հստակ գրաֆիկի բացակայության առնչությամբ: Այդ վերջինի համար, ի դեպ, պատասխանատուն Բարաք Օբամայի վարչակազմն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել