Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ԿԼԻՆԵՐ՝ ՀԱՐՈՒՍՏ ԼԻՆԵԻ»

Փետրվար 10,2011 00:00

\"\"Մամուլում վերջին շրջանում շրջանառվում է  ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանի անունը՝ որպես ամենահարուստ կին չինովնիկ: Պատճառն էլ այն է, որ նա «Կրթական ծրագրերի կենտրոն» հիմնադրամի տնօրենն էր շուրջ 12 տարի, ապա դարձել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրենը: Ըստ մամուլի հրապարակումների, տիկինը 12 տարի «նստած է եղել» վարկային միջոցների վրա ու պատահական չէ, որ շատերը նրան բնութագրելիս ասում են, թե Կարինե Հարությունյանը անկախ Հայաստանի ամենահարուստ կանանցից մեկն է:
Օրերս, երբ մասնակցում էինք ՀՀ ԿԳ նախարարության եւ  «Կրթական ծրագրերի կենտրոնի» կազմակերպած «Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումները» թեմայով սեմինարին, հանդիպեցինք տիկին Հարությունյանին եւ խնդրեցինք մեկնաբանել իր մասին հրապարակումը: «Նման հրապարակումները պատվերով են գրված, ես գուշակում եմ, թե ում կողմից, բայց չեմ բարձրաձայնի, քանի դեռ ապացուցված չէ: Պետական մարմինների եւ Համաշխարհային բանկի կողմից եթե գոնե մեկ անգամ որեւէ չարաշահում հայտնաբերած լինեին, դրա մասին բազմաթիվ անգամ գրված կլիներ, հակառակը՝ բոլոր ստուգումները վկայում են, որ ԾԻԳ-ում չարաշահումներ չեն եղել: Ինչ վերաբերում է հարուստ մարդ լինելուն, չէի ցանկանա անդրադառնալ դրան, ուղղակի կասեմ, որ շատ լավ կլիներ, եթե իսկապես լինեի այս երկրի ամենահարուստ կանանցից մեկը»,- ասաց Կարինե Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել