Երեկ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խորհրդարանի փողոցի թիվ 4/1 շենքի մոտ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին եւ առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ պարզվել է, որ «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի խողովակին, ինչի հետեւանքով առաջացել է գազի արտահոսք, որը ժամը 01.15-ին դադարեցվել է «1-04» ծառայության աշխատակիցների կողմից: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը, թեթեւ մարմնական վնասվածքներով Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել ավտոմեքենայի վարորդ՝ 1987թ. ծնված Հարութ Բարսեֆյանը եւ ուղեւոր՝ 1986թ. ծնված Նազելի Ազիզյանը: