Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՀՊԱՆԱՎԱՅՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ

Փետրվար 10,2011 00:00

«Առավոտը» 2009 թվականին տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի «Շիկահող» արգելոցի հիման վրա կենսոլորտային արգելոց ստեղծելու նպատակով Գերմանիան Հայաստանին 4 միլիոն եվրո է տրամադրել: Պահպանավայրի ստեղծումը կընթանա 2 փուլով: Ծրագրով նախատեսվում է տարածաշրջանի գյուղերում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ իրականացնել, որ անտառը չտուժի: Սյունիքի մարզում ստեղծվելիք կենսոլորտային պահպանվող տարածքը միակը կլինի Հայաստանում: «Շիկահող» պետական արգելոցի հիման վրա կստեղծվի բնության պահպանվող այս նոր, հատուկ՝ կենսոլորտային տարածքը:
Ծրագիրը արդեն մեկնարկել է: 2011 թվականին 1 միլիոն եվրո գումարով արգելոցի հարակից Սրաշեն, Ճակատեն, Ծավ, Շիկահող եւ Ներքին Հանդ գյուղական համայնքները կունենան իրենց բնակավայրերի համար համայնքային զարգացման ծրագրեր: Գյուղերի դպրոցների աշակերտների համար կկազմակերպվի «Իմ երազանքների գյուղը» թեմայով նկարչական աշխատանքների մրցույթ՝ դպրոցականների տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով: Հաղթած երեխաները կարժանանան մրցանակների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել