Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷԼԻ՞ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ»

Փետրվար 10,2011 00:00

Անցած տարվա հոկտեմբերի 12-16-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը: Իսկ երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է համաժողովի մասնակիցների բարձրացրած հարցերի լուծման միջոցառումների ցանկի նախագիծը:
Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարելի է ներկայացնել մինչեւ փետրվարի 20-ը: Այս պահին ցանկում կա 12 միջոցառում՝ սկսած Փարիզում, Մոսկվայում, Բեյրութում, Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հավաքներից, տեղում «Հայկական աշխարհ» ծրագիրը ներկայացնելուց, մինչեւ լուսանկարների ցուցահանդես-մրցույթ, Հայաստան-սփյուռք գործակցության հիմնախնդիրների վերաբերյալ լավագույն հետաքննական հոդվածների մրցույթ, սփյուռքի լրատվամիջոցների Հայաստանից պետական ֆինանսական աջակցության ծրագիր եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել