Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մետրոն կթանկանա՞

Փետրվար 10,2011 00:00

Ազգային ժողովում քննարկվում է 2010թ. օգոստոսի 10-ին Երեւանում ստորագրված ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագիրը, հաղորդում է tert.am-ը: Ինչպես պայմանագիրը ներկայացնելիս նշեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման համար նախատեսված է տրամադրել 15 մլն եվրո, որից 5-ական մլն եվրո կտրամադրեն Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն ու եվրոպական համայնքներից ստացված գրանտային միջոցները:
Նշված միջոցներով նախատեսվում է ամրացնել Երեւանի մետրոպոլիտենի անվտանգությունը, նորացնել մետրոյի շարժակազմերը, ռելսերը, էլեկտրահաղորդակցության լարերն ու պոմպակայանները: Փոխնախարարի խոսքով՝ նախատեսված աշխատանքներով նպատակ կա մետրոպոլիտենը անվտանգ շահագործել եւս 30-40 տարի: 2013թ.-ից մեկնարկող Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլում նախատեսվում է ստեղծել դրենաժային համակարգ՝ դեպի մետրոպոլիտեն ջրի ներհոսքը վերջնականապես կանխելու համար:
Նա նաեւ չբացառեց մետրոպոլիտենի վերանորոգումից հետո մետրոյի ուղեւորափոխադրման սակագնի բարձրացման հնարավորությունը՝ նշելով, որ ներկա գնաճի պայմաններում սակագնի փոփոխությունն արդարացված է: Բացի այդ, ըստ Արամյանի, մետրոպոլիտենն այսօր չի կարողանում 50 դրամ սակագնով ծածկել իր ծախսերը: «Այդ պահանջը դրված է, որ որոշակի գնի բարձրացում պետք է լինի առաջիկա 2-3 տարիների ընթացքում՝ մոտ 100 տոկոսով, այսինքն՝ 100 դրամ դառնա»,- նշեց Վարդան Արամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել