Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բխում է անապահովների շահերից

Փետրվար 10,2011 00:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից իրականացվող բժշկական բարեգործական ակցիաները իրականացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆինանսավորմամբ, այսինքն՝ իմ միջոցներով»,- խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Անահիտ Բախշյանի հարցին՝ հայտարարեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ի պատասխան տիկին Բախշյանի հարցի՝ արդյոք այդ կարգի բարեգործական ակցիաները, որ իրականացնում են թե ԲՀԿ-ն եւ թե Հանրապետականը, օրենքի շրջանակո՞ւմ են, նախարարն ասաց, թե առողջապահության նախարարությունը միայն ողջունում է նման ակցիաների իրականացումը հանրապետության մարզերում, եւ որ այդ միջոցառումները բխում են սոցիալապես անապահով խավերի շահերից. «Բնակչությունը նման ակցիաների կարիքն ունի, եւ այդ ակցիաները չեն իրականացվում պետական բյուջեի հաշվին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել