Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՐԹԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Փետրվար 10,2011 00:00

Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում աշխատակազմին է ներկայացրել ծառայության ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանին:
Նախարարի խոսքերով, երեկվա դրությամբ, Երեւանի կենսաթոշակառուների 65-70 %-ին հունվար ամսվա կենսաթոշակները վճարվել են: Կենսաթոշակ ստացածների թիվը կազմել է շուրջ 95 հազար, վճարվել է 3.12 մլրդ դրամ: Ա. Գրիգորյանը հավաստիացրել է, որ նախորդ ամիսների համեմատությամբ փետրվարին արդեն կենսաթոշակների վճարման գործընթացը կարգավորվել է:
Նախարարը  հայտնել է, որ այս տարվա հունվարից իրականացվում է նաեւ կենսաթոշակների կանխիկ եւ անկանխիկ վճարման գործընթացը: Ըստ այդմ, նախարարությունը պայմանագրեր է կնքել 5 վճարահաշվարկային ծառայությունների եւ 12 առեւտրային բանկերի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել