Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՌՈՒՆԿԸ ԿՈՏՐՎԵԼ Է, ԿՌՈՒՆԿԱՎԱՐԸ՝ ՄԱՀԱՑԵԼ

Փետրվար 10,2011 00:00

Երեկ, ժամը 16.30-ի սահմաններում, Երեւանի Բուզանդի փողոցի թիվ 89 շենքի մոտ, «Մալիբու» սրճարանին հարող տարածքում վերամբարձ կռունկ է վայր ընկել:
Պատահարի հետեւանքով կռունկավարը՝ 1945թ. ծնված Վոլոդյա Կարապետյանը մահացել է, եւս մեկ քաղաքացի ստացել է թեթեւ մարմնական վնասվածք: Բացի այդ, վայր ընկած կռունկը վնասել է մի քանի ավտոմեքենա: Ինչպես փոխանցում են ԱԻՆ-ից, կռունկը պատկանում է MLL Industries շինարարական կազմակերպությանը, որի քաշը կազմում է 8 տոննա: Կռունկն ընկնելու ժամանակ նաեւ հարվածել է Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի ճակատային հատվածին: Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի՝ 2010թ. մարտի 9-ին կատարվել է վերոնշյալ կռունկի փորձաքննություն, տրվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր: Կռունկը ունեցել է թերություն՝ կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունն այդպես էլ չէր վերացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել