Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ»

Փետրվար 10,2011 00:00

Խոստացավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
«Պետք է ասեմ, որ դեպքը տեղի է ունեցել ԼՂ հարավ-արեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում, վիճաբանության եւ այնուհետեւ ծեծկռտուքի արդյունքում է տեղի ունեցել այդ մահը, որը նաեւ դիահերձման արդյունքում ապացուցվել է: Հարուցված է քրեական գործ, եւ միանգամից բացահայտվել են այն երեք անձինք, որոնք կատարել են հանցագործությունը»,- պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին, որը վերաբերում էր օրերս ԼՂ զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով մահացել էր վանաձորցի, ժամկետային զինծառայող Գեւորգ Կոտինյանը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը խոստացավ, որ մեղավորները կպատժվեն։ Առիթն օգտագործելով՝ պաշտպանության նախարարը հարկ համարեց շեշտել, որ բանակում տեղի ունեցած ցանկացած արտակարգ պատահարի դեպքում նշանակվում է հրամանատարական, ծառայողական քննություն, իրավապահ մարմիններն անմիջապես սկսում են իրենց գործողությունները. «Չի եղել մի դեպք, չի եղել մի պատահար, որին մենք չարձագանքենք եւ համապատասխան որոշումներ չընդունենք՝ սկսած բացահայտումից եւ վերջացրած նաեւ պատժի եւ տույժերի կիրառմամբ, եւ այդ ամենը փորձում ենք ներկայացնել հանրությանը: Չպետք է թերահավատ լինեք, պաշտպանության նախարարը եւ նրա ամբողջ համակարգն ամբողջությամբ բաց է լինելու ժողովրդի առջեւ»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել