Armani նորաձեւության տունը կարողանում է ներկայացնել ամենասեքսուալ գովազդային արշավները: Գովազդի համար լուսանկարները դիտելով՝ կհամոզվեք դրանում: Այս անգամ էլ նորաձեւության բրենդի գովազդային արշավի համար լուսանկարվել են դերասանուհի Մեգան Ֆոքսը եւ թենիսիստ Ռաֆայել Նադալը:
Մեգան Ֆոքսը նկարահանվել է ներքնազգեստով եւ ջինսերով, որոնք կրում է մերկ մարմնի վրա: Իսկ Ռաֆայել Նադալը գովազդում նկարահանվելու փորձ արդեն ունի: Մի քանի տարի առաջ նա հանդիսացել է «Lanvin» օծանելիքի բրենդի դեմքը, իսկ անցյալ տարի նկարահանվել էր երգչուհի Շաքիրայի տեսահոլովակում:
Bravo.am-ը նշում է՝ Մեգանից եւ Ռաֆայելից առաջ «Armani»-ի գովազդի համար նկարահանվել էր ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը՝ տիկնոջ՝ Վիկտորիայի հետ, Քրիշտիանու Ռոնալդուն, եւ նրանց լուսանկարները եւս պակաս սեքսուալ չէին: