Իսրայելի տեխնոլոգիական Տեխնիոն ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են մեթոդ, որը թույլ է տալիս կանգնեցնել ծերացումը: Դրա էությունը ծեր B լիմֆոցիտների՝ իմունային համակարգի սպիտակ արյունատար գնդիկների հեռացումն է: Այսպես, հեռացնելով այդ բջիջները ծեր մկների օրգանիզմից եւ նպաստելով երիտասարդ բջիջների արտադրմանը, հնարավոր է տպավորիչ արդյունքների հասնել:
Մեկնաբանում է հետազոտությունների ղեկավար՝ պրոֆեսոր Դորոն Մելամեդը. «Ամբողջ օրգանիզմի հետ միասին ծերանում է նաեւ իմունային համակարգը՝ ներառյալ B բջիջները: Սակայն այս գործընթացը կարելի է ետ տալ: B լիմֆոցիտները հանդիսանում են հիմնական բջջային բաղադրամասերը եւ կարեւոր են իմունային համակարգի աշխատանքի համար: Հենց դրանք են պատասխանատու հակամարմինների արտադրման համար»:
Կրծողների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ B բջիջների փաստացի հեռացումը փոփոխում է բջջային հոմեոստազը (ինքնակազմակերպումը) օրգանիզմում եւ ստեղծում պայմաններ այդ բջիջների խրոնիկ անբավարարության համար:
Որպեսզի այդ դեֆիցիտը հաղթահարվի, մարմինը վերակտիվացնում է ողնուղեղը՝ ստիպելով նրան արտադրել նոր B բջիջներ: Doctors.am-ը նշում է՝ բացահայտվել է, որ նոր գոյացած բջիջները կանգնում էին հեռացված բջիջների տեղը եւ 40%-ով լավացնում էին պատվաստումները փորձարկվող կենդանիների մոտ: