«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հաստատել է, որ հանդիպում է երգչուհի Շակիրայի հետ։ Նրանք միասին են արդեն մի քանի ամիս։
Պիկեին ամենուրեք հետապնդում էին ֆոտոլրագրողները, եւ «Բարսայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խորհուրդ է տվել խաղացողին հստակություն մտցնել այս հարցում։ Ի պատասխան, Պիկեն հրապարակել է լուսանկար, որտեղ նա եւ Շակիրան գտնվում են գիշերային ակումբում։