Ժամանակակից դիետոլոգների կարծիքով՝ շատակերության դեմ պայքարելու համար սննդակարգում պետք է հավելել ինչ-որ բան, որը վատ է մարսվում: Այդ ժամանակ մարդն իրեն հագեցած է զգում եւ թվում է, թե ստամոքսն արդեն լիքն է: Օրինակ, կարելի է ուտել մակարոն: Մեխիկոյի Կենտրոնում գտնվող Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականներն առաջարկում են սովորական մակարոն պատրաստելու ժամանակ ալյուրի մեջ ավելացնել չհասած բանանի ալյուր: Այն պարունակում է դժվար մարսվող օսլա եւ պոլիսախարիդներ, բացի այդ, հարուստ է հակաօքսիդանտներով:
Փորձերը, որին մասնակցել է 200 կամավոր, ցույց են տվել, որ բանանի ալյուրի հավելումով պատրաստված մակարոնի համը ոչնչով չի զիջում ցորենի ալյուրով պատրաստվածի համին, իսկ սոուսով այն ավելի համեղ է դառնում: