Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը հանդես է գալիս մեկ քաշային կարգ ավելի ունեցող բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված «Super Six» մրցաշարում, փետրվարի 12-ին տասը ռաունդանոց միջանկյալ մենամարտ է անցկացնելու Ստոպան Բոժիչի հետ: Մենամարտից առաջ Աբրահամի մարզիչ, հանրահայտ մասնագետ Ուլի Վեգները լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ կարիերայի անցումային փուլում գտնվող իր սանը գերազանց մարզավիճակում է: «Աբրահամը ոչ միայն պարտավոր է հաղթել, այլ դա անել իր ոճով: Ես վստահ եմ, որ նա իր երկրպագուներին չի հիասթափեցնի»,- հայտարարել է մարզիչը: