Երեկ Մոսկվայի «Իզմայլովո» համալիրի «Գամմա-Դելտա» հյուրանոցում մեկնարկեց շախմատի «Aeroflot Open» հեղինակավոր միջազգային բաց փառատոնը: Իսկ նախորդ օրը կայացել էր բոլոր խմբերի մասնակիցների վիճակահանությունը: Ըստ այդմ, առաջին տուրում ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող մեր հանրապետության երեք ներկայացուցիչների, ինչպես նաեւ բրազիլահայ Գրիգոր Սեւակ Մխիթարյանի մրցակիցներն են. Սերգեյ Մովսիսյան-Յու Յանժի (Չինաստան), Տիգրան Լ. Պետրոսյան-Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան), Վիկտոր Բոլոգան (Մոլդովա)- Ավետիք Գրիգորյան, Ալեքսանդր Խալիֆման (Ռուսաստան)-Գրիգոր Սեւակ Մխիթարյան (Բրազիլիա): «B» եւ «C» խմբերում մեր հանրապետությունը ներկայացնում են, համապատասխանաբար, վեց եւ ինը շախմատիստներ: Հետաքրքիր է, որ «B» խմբում վիճակահանությունը հենց մեկնարկային օրը միմյանց դեմ հանել է Ամերիկայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանին եւ հայաստանցի Հովհաննես Գաբուզյանին: