Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՈՐՕՐՅԱ ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՄԵՂՔԵՐԸ

Փետրվար 09,2011 00:00

«Հայաստանում կան հարուստ անհատներ, ովքեր նոր եկեղեցիներ են կառուցում՝ հաճախ անվանելով դրանք իրենց անուններով: Վստահ եմ, որ նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն շատ ավելի նպատակահարմար կլիներ վերակառուցել պատմական արժեք ունեցող հայկական հին եկեղեցիներն ու տաճարները»,- «Արմինֆոյի» հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության (RAA) տնօրեն, պատմաբան Սամվել Կարապետյանը: «Ես բազմիցս հնչեցրել եմ այդ միտքը նոր եկեղեցիների կառուցմամբ զբաղվող մարդկանց հետ հանդիպումների ընթացքում, սակայն առայժմ այդ հարցում նրանց կողմից ըմբռնման չեմ հանդիպել: Ինչ վերաբերում է մեր միլիոնատերերի՝ նոր եկեղեցիներ կառուցելու ձգտմանը, ամեն ինչ շատ պարզ է՝ կառուցելով նոր եկեղեցիներ, նրանք ձգտում են քավել իրենց մեղքերը:

Դարեր շարունակ մարդիկ կառուցել են եկեղեցիներ՝ մեղքերի թողություն ստանալու համար: Տարբերությունն այն է, որ նախկինում եկեղեցիներ կառուցել են իշխանները, իսկ հիմա՝ ուղղակի հարուստ մարդիկ»,- նշել է նա: Միաժամանակ Կարապետյանը նշել է, որ իրենց էներգիան եւ հնարավորությունները գոյություն ունեցող ժառանգության վերականգնմանն ուղղորդելուն՝ հայ նորահարուստներին խանգարում է անբավարար գիտակցումը, ինչպես նաեւ սեփական նախնիների նկատմամբ հարգանքի բացակայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել