Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽՈԴՈՐԿՈՎՍԿՈՒ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ

Փետրվար 09,2011 00:00

ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա փետրվարի 14-ին՝ Բեռլինի կինոփառատոնում, ինչպես եւ ծրագրված էր, չնայած որ վավերագրական այդ ֆիլմի բնօրինակը գողացվել է: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Սիրիլ Տուշին:

Դեպքը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը: Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդու՝ այժմ անազատության մեջ գտնվող, Խոդորկովսկու մասին պատմող ֆիլմի վերջնական մոնտաժված տարբերակը գողացել էին ռեժիսորի՝ Բեռլինում գտնվող գրասենյակից: Ռեժիսորն ասել է, որ չգիտի, թե ով է կանգնած այս գողության հետեւում. «5 դուռ են կոտրել եւ 5 համակարգիչ են տարել մոնտաժի սենյակից, ֆիլմի վերջնական մոնտաժված տարբերակն այդ համակարգիչներից մեկում էր»:

Տուշին վստահեցրել է, որ կաշխատի պահուստային սերվերի վրա պահպանված ֆիլմի նախկին տարբերակներից օգտվելով՝ հնարավորինս արագ վերականգնել ֆիլմը, որի ցուցադրությունը կկայանա նախատեսված օրը: Սա Խոդորկովսկու մասին պատմող ֆիլմի հետ կապված առաջին միջադեպը չէ: Սիրիլ Տուշիի նոութբուք համակարգիչը, որ պարունակում էր ֆիլմի նախնական տարբերակը, գողացվել էր նաեւ մի քանի շաբաթ առաջ: Ոստիկանությունը քննում է երկու դեպքն էլ եւ դեռ որեւէ վարկած առաջ չի քաշում, սակայն այս գողությունները պարարտ հող են ստեղծում Կրեմլի հնարավոր մասնակցության վերաբերյալ վարկածների համար:

Ֆիլմի նկարահանումների եւ մոնտաժի համար 5 տարի է պահանջվել: Այն նկարահանվել է Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Միացյալ Նահանգներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել