Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԵՀՐԱՆՈՒՄ ԻՐԱՆԸ, ՌԴ-Ն ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Փետրվար 09,2011 00:00

Թեհրանում ավարտվել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի քննարկման համար հրավիրված նիստը: Բանակցությունների արդյունքում Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իրանը ստորագրել են երկաթուղային տրանսպորտի ոլորտին վերաբերող 3 փաստաթուղթ: APA-ի մատուցմամբ, առաջին համաձայնագիրը ենթադրում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման տեմպերի արագացում: Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն երկաթգծերի շինարարության ոլորտում՝ ներառյալ Թեհրան-Բանդար Աբբաս երկաթգծի էլեկտրիֆիկացումը: Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն երկաթգծերի նախագծերի իրականացման ուղղությամբ: Իրանի երկաթգծերի վարչության ղեկավար Սահիբ Մուհամմեդին շեշտել է, թե Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրանյան հատվածի երկարությունը կազմում է 1700 կմ, Ադրբեջանինը՝ 511կմ, որից հետո այդ գիծը միանալու է Ռուսաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքին: Նրա ասելով, Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգիծը Հյուսիս-Հարավ միջանցքի հիմնական հատվածն է. «Ներկա պահին բեռների փոխադրումը Հյուսիս-Հարավ երթուղով իրականացվում է ծովով, ինչը գործընթացը երկարացնում է մինչեւ 45 օրով, բայց երկաթգծի շինարարությունից հետո այդ ժամկետը կկրճատվի՝ հասնելով մինչեւ 25 օր»: Ադրբեջանը Թեհրանում տեղի ունեցած նիստին ներկայացել է «Ադրբեջանական երկաթգծեր» ՓԲԸ տնօրեն Արիֆ Ասկերովի գլխավորությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել