Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մահմեդականները Լոնդոնում բողոքի ցույց են արել

Փետրվար 09,2011 00:00

\"\"Անգլիական քաղաքների փողոցներում բողոքի գործողություններ են իրականացնում մահմեդականները, իսկ երկրի վարչապետի հակառակորդները նրան մեղադրում են ազգայնականներին աջակցելու մեջ: News.am-ի փոխանցմամբ, «ժողովրդական խռովության» պատճառը Քեմերոնի հայտարարությունն է, թե՝ Բրիտանիայում բազմամշակութային հանրություն ստեղծելու փորձը տապալվել է: Կառավարող կուսակցությունը երկրի վարչապետի մակարդակով հայտարարել է, թե երկիրը պետք է հրաժարվի բազմամշակութային հանրություն ստեղծելու գաղափարից: Սա այն դեպքում, երբ Միացյալ Թագավորությունը միշտ հպարտացել է, թե կարողացել է հարմարավետ պայմաններ ստեղծել այլադավանների համար: Բայց ամեն ինչ փոխվել է 2005-ից, երբ ահաբեկիչները պայթյուններ իրականացրին Լոնդոնի մետրոյում եւ ավտոբուսում, որոնց արդյունքում սպանվեցին հարյուրից ավելի բրիտանացիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել