Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստալինի արձանի փոխարեն՝ պատերազմի զոհերի հուշահամալիր

Փետրվար 09,2011 00:00

\"\"Արդեն որոշված է, որ Վրաստանում՝ Գորի քաղաքում նախկինում տեղադրված եւ ապամոնտաժված Ստալինի արձանի տեղում կկանգնեցվի 2008թ. պատերազմի զոհերի հուշարձանը, որի հեղինակները Թամար Քվեսիթաձեն ու Պաատա Սանայան են: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին՝ վկայակոչելով Վրաստանի մշակույթի նախարարությունը: Գորիի քաղաքային իշխանությունների դեռ 2010թ. հունիսին մրցույթ էին հայտարարել լավագույն քանդակի համար, որը առաջ շարժվող եւ 2008թ. պատերազմի ու նաեւ ստալինյան ռեպրեսիաների արդյունքում զոհված անձանց խորհրդանշող 11 մերկ ֆիգուրների կոմպոզիցիա էր լինելու: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված է եղել 42 նախագիծ, որոնց էսքիզները հունվարի վերջին ներկայացվել էին Թբիլիսիում կազմակերպված ցուցահանդեսում:

Հիշեցնենք, որ Ստալինի արձանը Գորիի քաղաքային իշխանությունների կողմից հրապարակից հանվել էր 2010թ.-ին եւ տեղափոխվել էր քաղաքում գործող Ստալինի տուն-թանգարանի տարածք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել