Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴՈԿՈՒ ՈՒՄԱՐՈՎԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 09,2011 00:00

Ռուսաստանում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Կովկասի էմիրաթ» խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովը (մեջտեղում) ստանձնել է հունվարի 24-ին մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե «այդ գործողությունը իրականացվել է իր հրամանով»: BBC-ի մատուցմամբ, Ումարովի տեսաուղերձում, որը տեղադրվել է հյուսիսկովկասյան դաշտային հրամանատարների ձայնա եւ տեսագրությունները պարբերաբար հրապարակող կայքում, ասվում է, որ նման «հատուկ գործողություններ կիրագործվեն հետագայում եւս»: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն ու Հակաահաբեկչական ազգային կենտրոնը հրաժարվել են մեկնաբանել Ումարովի հայտարարությունը: «Մենք նպատակահարմար չենք գտնում մեկնաբանել ավազակների եւ ահաբեկիչների հայտարարությունները»,- «Ինտերֆաքսին» ասել է Հակաահաբեկչական ազգային կենտրոնի տեղեկատվության ծառայության ներկայացուցիչ Նիկոլայ Սինցովը:

Հիշեցնենք, որ «Դոմոդեդովոյում» տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել էր 36 մարդ եւ վիրավորվել ավելի քան հարյուրը:

Երեքշաբթի օրը ՌԴ Պետդումայում տեղի է ունեցել խորհրդարանականների եւ ուժային կառույցների ղեկավարների, նաեւ Քննչական հանձնաժողովի համատեղ նիստ, որտեղ քննարկվել է «Դոմոդեդովոյում» տեղի ունեցած պայթյունով պայմանավորված՝ տրանսպորտային օբյեկտներում անվտանգության ապահովման համար ձեռնարկվող միջոցառումների հարցը: Հանդիպումն անցել է փակ դռների ետեւում: Այդուհանդերձ, ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ նիստի ժամանակ Քննչական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը կրկին հայտարարել է ահաբեկչության բացահայտված լինելու մասին, նաեւ անուններ է հրապարակել, բայց դժվարացել է ասել, թե այդ գործով նախաքննությունը երբ կավարտվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել