Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿՆԵՐ՝ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 09,2011 00:00

Երեկվանից խմբագրության էլփոստին նամակներ են ստացվում [email protected] հասցեից: «Ես՝ հանդիսանալով թիվ 124 դպրոցի աշակերտ Ավետիսյան Արամի եւ Ավետիսյան Ալինայի ծնող, խնդրում եմ գլխավոր խմբագրին եւ հոդվածը գրող լրագրողին համարձակություն ունենալ եւ ներկայանալ դպրոց, քանի-որ գրվածը ընթանրապես չի համապատասխանում իրականությանը, կանգնել ծնոխների առաջ եւ լսել իրականությունը թե վարքաբեկելով մարդուն պորձում եք ռեյտինգ բարձացնել»,- բողոքում է ծնողը, տեքստն էլ ներկայացնում ենք առանց խմբագրման: Լատինատառ նամակում էլ «լունա լունատիկը» իրենց դպրոցի մասին դժգոհած արդեն նախկին ուսուցչի «մասով» հարց է տալիս. «Եթե դպրոցն ու տնօրենն այդքան վատն են, ինչո՞ւ է իր թոռնիկը հաճախում»: Մի քանի օր առաջ էլ խմբագրությունը մի ռուսալեզու նամակ ստացել է Ալլա Զախարյանից, ով 9-րդ դասարանցու ծնող է: Տիկինը իր նամակում հայտնում է, որ «Ի՞նչ է կատարվում 124 դպրոցում» հոդվածում գույները թանձրացված են: Ըստ նամակագրի, տնօրեն Ա. Նիկոյանը պարտաճանաչ կատարում է իր վրա դրված լիազորությունները, աշխատում է էնտուզիազմով, ինչը դրական է անդրադառնում իրենց երեխաների կրթության եւ դաստիարակության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել