Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԴԽԿՈՑ»՝ 7 ՏՆՕՐԵՆԻ ԱՌԻԹՈՎ

Փետրվար 09,2011 00:00

Անցյալ շաբաթասկիզբը բարի չէր Երեւան քաղաքի թիվ 60, 156, 188, 199, 68, 27, 178 դպրոցների տնօրենների համար: Առաջին 4-ը ազատվեցին աշխատանքից, իսկ 3-ը նկատողություն ստացան՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանի գուժած «դխկոցը» ստացվեց: «Առավոտի» տեղեկություններով, այս տնօրեններն արդեն մեկ անգամ պատժվել են նախկին քաղաքապետի օրոք կայացած ուսումնասիրությունների արդյունքում: Որքան մեզ հայտնի է, այս տարի դպրոցներում ուսումնասիրություններ չեն իրականացվել, ինչն էլ հարուցել է տնօրեններից ոմանց դժգոհությունը եւ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, կլինեն մարդիկ, ովքեր կդիմեն դատարան: «Առավոտը» փորձեց մեկնաբանություն ստանալ քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանից: Նա հեռախոսով հաստատեց մեր ունեցած տեղեկատվությունը՝ քաղաքապետի կարգադրությամբ դպրոցների տնօրենների ազատման եւ կարգապահական տույժի ենթարկվելու մասին: Նաեւ հավելեց, որ այս տարի իսկապես ուսումնասիրություններ չեն եղել այդ դպրոցներում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նորանշանակ պետ Արթուր Գեւորգյանն էլ ավելի վաղ խոստացել էր մեկնաբանություն տալ՝ թեմային ծանոթանալուց հետո եւ հարցերը գրավոր ուղարկելու պայմանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել