Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՂԻՆ ԵՎ ՍԱՌՈ՞ՒՅՑՆ ԷԻՆ ՄԵՂԱՎՈՐ

Փետրվար 09,2011 00:00

Փետրվարի 5-ին Իջեւանում հուղարկավորել են քաղաքի 59-ամյա բնակիչ Վոլոդյա Գրիգորյանին: Նրա դին փետրվարի 3-ին հայտնաբերվել էր Աղստեւ գետում: Իրավապահ համակարգի աշխատողներից տեղեկացանք, որ գիշերը նա իր ընտանիքին պատկանող առեւտրական օբյեկտում ընկերների հետ ոգելից խմիչք է օգտագործել; Առափնյա խանութից դուրս գալով գետի սառած ափը՝ ընկել է Աղստեւ եւ քարերին զարկվելով՝ մահացել: Նրա մարմինը հայտնաբերվել է հաջորդ օրը՝ առավոտյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել