Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ԿՐՊԱԿՆԵՐԻՆՆ Է

Փետրվար 09,2011 00:00

«Անօրինական առեւտուրը պետք է չլինի: Անկախ նրանից, այն մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, պետք է անօրինական ոչ մի բան քաղաքում չլինի»,- երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ուենցած ավագանու խորհրդի նիստում հայտարարել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով փողոցում անօրինական առեւտուր իրականացնող անձանց խնդրին, քաղաքապետն ասել է, որ այս սեզոնը ամենահարմար ժամանակահատվածն է եղել կարգուկանոն հաստատելու, քանի որ առեւտրի պասիվ շրջան է: Քաղաքապետարանի փոխանցմամբ, Կ. Կարապետյանը հայտնել է, որ այսօր համայնքների շուկաներում 3 հազարից ավելի տեղեր կան, որտեղ կարող են իրենց առեւտուրը կազմակերպել այդ առեւտրականները: Նրա խոսքերով, համաձայն տնտեսվարողների հետ ձեռք բերված պայմանավորվածության, սկզբնական շրջանում այդ տեղերն անվճար են տրամադրվելու: եթե շուկաներում տեղերը չբավարարեն, նոր տարածքներ են հիմնելու՝ սանիտարական բոլոր հարմարություններով: Քաղաքապետը նաեւ հայտնել է, որ շուտով սկսելու են ապօրինի տեղադրված կրպակների ապամոնտաժումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել