Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱԶԱՏԱԶՐԿԵԼ

Փետրվար 09,2011 00:00

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարությունների ժամին խոսեց մանկապղծության դատապարտելի երեւույթի մասին. «Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Իմ գնահատականով՝ սա չնչին պատիժ է մանկապղծության նման ծանր հանցագործության համար: Առավել եւս, որ 2009թ. անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար 18 դատական ակտերից սոսկ 3-ի դեպքում է նշանակվել ազատազրկում, իսկ մնացած դեպքերում սահմանվել է տուգանք: Այսինքն՝ մանկապիղծները վճարելով չնչին գումարներ՝ խուսափել են իրենց կատարած ծանրագույն հանցագործության համար պատասխանատվություն կրելուց: Ելնելով մանկապղծության դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունից՝ 2011թ. փետրվարի 7-ին ես հանդես եմ եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն՝ անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած անձինք պետք է դատապարտվեն ազատազրկման երեքից հինգ տարի ժամկետով, իսկ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարածները՝ 2-5 տարի տեւողությամբ: Միջազգային փորձը վկայում է, որ սեռական բնույթի հանցագործությունների համար սահմանված պատիժներին զուգահեռ՝ սեռական ոտնձգություններ կատարած անձանց եւ պեդոֆիլների նկատմամբ նշանակվում է նաեւ հարկադրական կամ կամավոր ձեւով իրականացվող եւ վիրահատական կամ քիմիական եղանակով կատարվող ամորձատում: Այդօրինակ պրակտիկա կիրառվում է մասնավորապես Չեխիայում, Լեհաստանում, Գերմանիայում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 9 նահանգներում: Մանկապղծությունը պետք է պատժվի հենց դրակոնյան օրենքներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել