Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄՃԽ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

Փետրվար 09,2011 00:00

Միջազգային ճգնաժամային խումբը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երեկ հրապարակած հերթական զեկույցում արձանագրել է, որ բանակցային գործընթացը 2010-ին զգալիորեն վատթարացել է: «Մենք չենք կարծում, որ պատերազմը անխուսափելի է, կամ, ասենք, պատերազմը վաղը կսկսվի: Մենք դա չենք ասում մեր զեկույցում: Մենք խնդիր չենք դնում տոկոսային հարաբերակցությամբ ասել, թե կլինի՞ արդյոք պատերազմ: Մենք խոսում ենք [հակամարտության] վտանգավորության մասին, որովհետեւ արդեն 17 տարի է անցել զինադադարի կնքումից հետո»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՄՃԽ կովկասյան տարածաշրջանի տնօրեն Լորենս Շիթսը՝ հավելելով, թե «հնարավոր է, որ (2010թ. ընթացքում) շփման գծում ավելի հաճախակի չեն դարձել բախումները, սակայն աճել է դրանց լրջությունը: Այսինքն՝ մենք խնդիր չենք դրել տալ պատերազմի վերսկսման հավանականության տոկոսային հարաբերակցությունը: Մենք ուղղակի ցանկանում ենք հիշեցնել մարդկանց, ովքեր ազդեցություն ունեն արտաքին քաղաքականության վրա, որ այդ խնդիրը մնում է, եւ այն կարող է ինչ-որ մի պահի վերածվել լայնամասշտաբ պատերազմի՝ առանց, ասենք, միջազգային հանրության կողմից որոշակի ճնշման կամ աշխատանքի»: Նրա փոխանցմամբ՝ զեկույցում վերլուծվում է հակամարտության ընթացքը տարբեր ասպեկտներից. «Վերլուծվում են փաստացի փակուղային վիճակում հայտնված բանակցությունները, կողմերի միջեւ առկա ռազմական հավասարակշռությունը՝ ինչպիսի զենք-զինտեխնիկա է ձեռք բերվում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից: Զեկույցում վերլուծվում է նաեւ, թե նոր պատերազմի դեպքում ինչպիսի ձեւ կընդունեն ռազմական գործողությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել