Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

WikiLeaks-Ը «ՄՈՏԵՑԱՎ» ՀԱՅ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ

Փետրվար 09,2011 00:00

«Русский Репортер» կայքը, որը հանդիսանում է WikiLeaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է Երեւանում ամերիկյան դեսպանատան երեք փաստաթուղթ, որտեղ 2007թ. ԱՄՆ դեսպանը Հայաստանում՝ Ջոն Էվանսը, պատմում է Հայաստանում գործազրկության խայտառակ մակարդակի մասին, ինչը ստիպում է կանանց, նույնիսկ՝ 11-12 տարեկան աղջիկներին զբաղվել պոռնկությամբ։ ԱՄՆ դիվանագետները Վանաձորում եւ Գյումրիում հանդիպել են հայ մարմնավաճառների հետ, որոնք պատմել են, որ իրենց ապրուստը վաստակելու համար նրանք հաճախ մեկնում են Թուրքիա եւ ԱՄԷ:

Դիվանագետները պատմել են նաեւ, որ մարմնավաճառները ասել են ոստիկանների անուններ եւ փաստորեն նշել, որ ոստիկանությունն ինքն է նպաստում պոռնկության զարգացմանը: Փաստաթղթում պատմվում է նաեւ դեսպան Էվանսի եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանդիպման մասին, նշվում, որ երբ Էվանսը բարձրացրել է վերոհիշյալ հարցը, դատախազը քմծիծաղ է տվել՝ ասելով, որ տեղյակ է հարցին: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը WikiLeaks-ի հրապարակման հետ կապված «Առավոտի» հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը պարոն Հովսեփյանի հետ դեսպանի հանդիպումները եւ մարմնավաճառների ցուցմունքների հիման վրա որեւէ քայլ ձեռնարկվե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեց. «ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքների շնորհիվ Հայաստանը դուրս եկավ պետքարտուղարության տարեկան զեկույցում հատուկ վերահսկողության երրորդ խմբից երկրորդ խումբ։ Ինչ վերաբերում է մարմնավաճառների հետ դիվանագետների հանդիպումներին, ժամանակին ծառայողական քննություն է անցկացվել, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի եզրակացությամբ չեն հիմնավորվել մարմնավաճառների հայտարարությունները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել