Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՀԻՇԵՑ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը»

Փետրվար 09,2011 00:00

\"\"

«Իրականում զարմանալի է այն, որ վերջերս տարբեր մակարդակներում հնչեցրած հայտարարություններում գերակշիռ մաս են կազմում «եթե-ները»։ Իմ կողմից ավելացնեմ, որ եթե խոսում ենք «եթե-ներով», ապա խոսենք ամբողջական։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե ՀՀԿ-ն չսատարեր երկրորդ նախագահին, չլիներ կոալիցիայի մեջ, 2007թ. չկազմեր նոր կոալիցիա: Ի՞նչ կլիներ, եթե հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀԿ-ն պետականության պահպանման խնդիր չորդեգրեր եւ այլ քաղաքական կողմնորոշում չունենար»,- երեկ ԱԺ հայտարարությունների ժամանակ ամբիոնից ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը՝ պատասխանելով օրերս հնչեցրած Գագիկ Ծառուկյանի «Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանար, կդառնար ՀՀԿ նախագահ» հայտարարությանը եւ «Մեդիամաքսին» տված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։ Արդյոք Կարեն Ավագյանի այդ հայտարարությունը կարելի՞ է համարել ՀՀԿ պաշտոնական տեսակետ: Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց. «Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական տեսակետը կարող են հայտնել ՀՀԿ նախագահը, ՀՀԿ նախագահի եւ Գործադիր մարմնի հանձնարարությամբ՝ ՀՀԿ փոխնախագահները եւ ՀՀԿ մամլո խոսնակը: ՀՀԿ նախագահի եւ Գործադիր մարմնի նման հանձնարարություն չի եղել: Ընդհանրապես նշեմ, որ Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների կողմից հնչեցված տեսակետները կարող են չհամընկնել կուսակցության պաշտոնական դիրքորոշման հետ, ինչպես նաեւ չողջունվել ՀՀԿ ղեկավար մարմինների կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել