Բրիտանիայում գովազդային շուկան կարգավորող ASA (The Advertising Standards Authority) ընկերությունը հեռուստաեթերում ու համացանցում արգելել է «Belle d’Opium» նոր օծանելիքի գովազդը, որ արտադրում է «Yves Saint Laurent»-ը, քանի որ այն նշմարում է «թմրանյութի օգտագործում»:
«Belle d’Opium»-ի տեսահոլովակում ֆրանսիացի դերասանուհի Մելանի Տիերին (Melanie Thierry) պարում է ռիթմիկ երաժշտության ներքո եւ պարի ժամանակ ցուցամատը շարժում է զարկերակի երկայնքով, ինչը, պարզվում է, թմրանյութի օգտագործման ակնարկ է:
Ըստ asekose.com-ի՝ միաժամանակ, «Yves Saint Laurent»-ի օծանելիքների արտադրության պատասխանատուն ճշտել է, որ այդ շարժումով նշմարվում է ոչ թե թմրանյութի, այլ կնոջ գրավչությունը, ովքեր օգտագործում են «Belle d’Opium»: