Ֆրանսիայում անցկացված աճուրդի ընթացքում Լյուդովիկոս XV-ի ժամանակների հազվագյուտ դեղին գինին վաճառվել է 57 հազար եվրոյով:
Դեղին գինին, որ պատրաստվել է 1773 թվականի խաղողի բերքից, գնել է շվեյցարացի Պիեր Չեվրեն, ով հայտնել է, որ թանկարժեք գինին խմելու է, ոչ թե համալրելու իր հավաքածուն: Ֆրանսիայի Յուրա շրջանում ստացված գինին դեղնականաչավուն է, որ ստացվել է սովինյոն խաղողի տեսակից: Այն պահվում եւ հասունանում է կաղնե արկղերում՝ վեց եւ ավելի տարիների ընթացքում: Բացի դեղին գինուց (Vin Jaune), Յուրա գինեգործական շրջանում արտադրվում է գինու յուրահատուկ մեկ այլ տեսակ՝ ծղոտե գինի (Vin de Paille): Միեւնույն ժամանակ, աճուրդով գնված ամենաթանկ գինին համարվում է «Chateau Cheval-Blanc»-ը, որի համար «Christie’s» աճուրդում 2010-ին վճարել են ավելի քան 200 հազար եվրո: