Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՋՈՂ ՀԱՍԵԼ Է ԿԻՊՐՈՍ

Փետրվար 08,2011 00:00

Ուսումնամարզական հավաքի եւ փետրվարի 9-ին Վրաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպման մեկնող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը օդանավի անսարքության պատճառով ուշացումով է Կիպրոս ժամանել:
Օդանավի անսարքության մասին լուրը կայծակի արագությամբ տարածվեց: Իրողությունը պարզելու նպատակով կապվեցինք մեր ֆուտբոլային պատվիրակության կազմում արդեն Կիպրոսում գտնվող ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանի հետ: Նա տեղեկացրեց, որ իրենք Կիպրոս մեկնում էին Դոնեցկից ժամանած չարտերային չվերթով: Օդում, իրոք, ինքնաթիռի անսարքություն է հայտնաբերվել եւ անձնակազմը որոշել է վերադառնալ «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ էլ անսարքությունը վերացնելուց հետո օդանավը վերստին ուղղություն է վերցրել դեպի Կիպրոս եւ, ինչպես ասում են, բարով-խերով վայրէջք կատարել: Տիգրան Իսրայելյանը փոխանցեց նաեւ, որ ամեն բան կարգին է, եւ ֆուտբոլիստները ձեռնամուխ են եղել մարզումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել