Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնք՝ «Aeroflot Open»-ում

Փետրվար 08,2011 00:00

Այսօր Մոսկվայում՝ «Իզմայլովո» տուրիստական համալիրի «Գամմա-Դելտա» հյուրանոցում մեկնարկում է շախմատային ամենախոշոր միջազգային մրցաշարերից մեկը՝ «Aeroflot Open»-ը: Տասներորդ անգամ անցկացվող այս մրցաշարի, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը 160 հազար եվրո է, ուժեղագույնների «A» խմբում (այստեղ գրանցված 87 մասնակիցներից 76-ը գրոսմայստեր է) են նաեւ Հայաստանը ներկայացնող Ավետիք Գրիգորյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Հայ շախմատասերներին հետաքրքիր կլինի հետեւել նաեւ Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր Սեւակ Մխիթարյանի մրցելույթին:
Մեր երկիրը ներկայացուցիչներ ունի նաեւ «B» եւ «C» խմբերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել