Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր միջազգային վարպետ

Փետրվար 08,2011 00:00

Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Moscow Open» փառատոնը, որտեղ երիտասարդ կին գրոսմայստերների մրցաշարում հայաստանցի Լիլիթ Գալոյանը ինը հնարավորից վաստակելով 3,5 միավոր՝ տասը մասնակիցների մեջ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Պայքարն անհաջող ավարտեց նաեւ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարինա Համբարձումովան, որը 2,0 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Դրա փոխարեն մեր Տիգրան Սիմոնյանը պատանիների մրցաշարում նույնպես ինը հնարավորից կորցրեց ընդամենը երկու միավոր եւ ռուսաստանցի Սերգեյ Սավիցկու հետ բաժանեց առաջին տեղը: Այս ցուցանիշով հայ շախմատիստը լրացրեց միջազգային վարպետի նորմա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել