Պաշտոնական Թբիլիսին առայժմ չի մեկնաբանում ԱՄՆ չորս հանրապետական կոնգրեսականների՝ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիայի փոխարեն Վրաստանի տարածքում տեղակայելու առաջարկը: «Դա նոր նախաձեռնություն է, եւ Վրաստանը առայժմ այդ առնչությամբ կոնկրետ դիրքորոշում չի ձեւակերպել: Թեեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության տեսանկյունից այն արժանի է ուշադրության եւ հետաքրքիր է»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Ջալագանիան: