Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԳԻՊՏՈՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՈԶԻՉ ՉԻ ԵՂԵԼ

Փետրվար 08,2011 00:00

Եգիպտոսի ընդդիմադիր ուժերը «անհամոզիչ» են որակել երկրում քաղաքական ճգնաժամին վերջ տալու ուղղությամբ կառավարության առաջարկած քայլերը:
Կիրակի օրը Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ բանակցություններից հետո ընդդիմադիրները հայտարարել են, որ կառավարության առաջարկները բավարար չեն, մինչդեռ կառավարությունը պնդում է, որ կողմերը համաձայնել են Եգիպտոսում բարեփոխումների ծրագրերը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Եգիպտոսը այլեւս չի կարող նույն պետությունը լինել, եւ որ եկել է փոփոխությունների ժամանակը: «Հոսնի Մուբարաքը ինքը պետք է որոշի ինչպես վարվել, սակայն ժողովուրդը ցանկանում է ազատ եւ ազնիվ ընտրություններ»,- ասել է ԱՄՆ նախագահը: Օբաման նաեւ հույս է հայտնել, որ ընդդիմադիր «Մահմեդական եղբայրություն» խմբավորումը, որը հայտարարել է ընդդիմադիր ցուցարարներին աջակցելու մասին, չի վայելում Եգիպտոսի բնակչության մեծամասնության վստահությունը:
Հիշեցնենք, որ «Մահմեդական եղբայրություն» կուսակցության գործունեությունը Եգիպտոսում արգելված է: Ընդդիմադիր այս խմբավորումը հայտնի է իր հակաիսրայելական եւ հակաամերիկյան կոշտ դիրքորոշմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել