Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲՈՂՈՔ ԿՀԱՅՏՆԻ

Փետրվար 08,2011 00:00

Նիդեռլանդների ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում հավատարմագրված իր դեսպանին՝ թմրանյութերի տարածման եւ մաքսանենգության մեղադրանքով Զահրա Բահրամի մահապատժի հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու համար, հաղորդում է BBC-ն:
Նախարարության ներկայացուցչի ասելով, սպասվում է, որ մինչեւ իր վերադարձը Հաագա՝ Նիդեռլանդների դեսպանը տեղի ունեցածի առնչությամբ պաշտոնական բողոք կհայտնի Թեհրանին:
Հիշեցնենք, որ 46-ամյա Բահրամին, որը ե՛ւ Նիդեռլանդների, ե՛ւ Իրանի քաղաքացի էր, կալանավորվել էր 2009թ. դեկտեմբերին՝ Իրանում հետընտրական հակակառավարական ցույցներին մասնակցելու մեղադրանքով: Սկզբում կնոջը դատապարտել էին մեկ տարվա բանտարկության, բայց արդյունքում նա մեղադրվել էր նաեւ թմրանյութերի մաքսանենգության մեջ եւ դատապարտվել էր մահապատժի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել