«Առավոտի» հունվարի 28-ի՝ «Տնօրեններն իրար են խառնվել» հոդվածում նշել էինք փետրվարի 17-ին մեկնարկելիք՝ դպրոցների տնօրենների քննությունների առիթով սկսված աժիոտաժի մասին: Հավելել էինք, որ որոշ տնօրեններ՝ հատկապես խախուտ «աթոռներով», ծանոթներ են փնտրում քաղաքապետարանում եւ ԿԳ նախարարությունում՝ քննություններում չտապալվելու համար, մանավանդ՝ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «դխկոց» էր խոստացել իրենց չարդարացրած եւ խախտումներ թույլ տվող տնօրենների համար, ինչը եւ պատահեց օրերս:
Երեկ ԿԳ նախարարությունից տեղեկացանք, որ 460 վերապատրաստված քաղաքացիներից 380-ն է հայտ ներկայացրել, ստացվում է՝ 80 տնօրենացու վախեցել է քննություններից:
Հետաքրքիր է՝ 800 հարցից բաղկացած հարցաշարի՞ց են «խրտնել», թե՞ վստահ չեն եղել իրենց ծանոթների միջնորդությանը: