Հունվարի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին էր դիմել 34-ամյա Արմինե Ա.-ն եւ հաղորդում տվել, որ մայրը՝ 60-ամյա Մարո Ասլանյանը, հունվարի 26-ին, առավոտյան ժամը 11.00-ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:
Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փետրվարի 3-ին պարզվել է, որ 78-ամյա Պատվական Հ.-ն հունվարի 26-ին, Երեւան-Արտաշատ ճանապարհին՝ Շահումյան գյուղի հատվածում, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում Մ. Ասլանյանին խեղդել է, ապա դիակը տեղափոխելով Արարատի մարզի Տափերական գյուղին հարակից դաշտ՝ այրել: Որոնողական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին, Պատվական Հ.-ի մատնանշած վայրից՝ դաշտից հայտնաբերվել են մարդու գանգ՝ կիսաայրված վիճակում, եւ կիսաայրված երկարաճիտ կոշիկներ:
Պատվական Հ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: