Լրահոս
Օրվա լրահոսը

1000 ԿՐԱԿՈՑ

Փետրվար 08,2011 00:00

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտող զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձանագրվել է շուրջ 1000 կրակոց: Ի տարբերություն նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումներն իրենց նախահարձակ գործողություններում առավելապես օգտագործել են «AK-74» տիպի ինքնաձիգեր եւ «հԹԺ» դիպուկահար հրացաններ: Անհրաժեշտության դեպքում ՊԲ դիրքապահ ուժերը դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գոտու ողջ երկարությամբ ապահովել լիարժեք պաշտպանություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել