Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԿՆԿԻԹԸ ՀԱՅՏՆՎԵՑ «ՁՅՈՒՆԻԿՈՒՄ»

Փետրվար 08,2011 00:00

ՊԵԿ մամուլի ծառայությունից երեկ տեղեկացանք, որ Թբիլիսի-Սպիտակ երթուղային տաքսիով Հայաստան ուղեւորվող Վրաստանի քաղաքացի Նաիրա Միքելաձեի մոտ հայտնաբերվել է շուրջ 5,5 կիլոգրամ ընդհանուր քաշով սեւ եւ կարմիր ձկնկիթ: Տիկնոջ անձնական ուղեբեռը զննման էր ենթարկվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետում: Հենց այդտեղ էլ ՊԵԿ-ի Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ Վրաստանի քաղաքացու կողմից ապակյա տարաներով տեղափոխվող ձկնկիթը հայտարարագրված չէ:
Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն: Ն. Միքելաձեից վերցվել է բացատրություն, իսկ չհայտարարագրված ապրանքն ի պահ է հանձնվել «Ձյունիկ սառնարան» ընկերության մաքսային պահեստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել