Ինչպես տեղեկանում ենք arminfo լրատվական գործակալությունից՝ այսօր Վեդի քաղաքի դատարանում կայանալու է Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության նախկին պետ Ալվարո Անտոնյանի գործով դատը: Վերջինս աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Հիշեցնենք, որ Ա. Անտոնյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-դ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում): Քննության տվյալներով, նա յուրացրել է Վայոց ձորի մարզում սեյսմակայանների նորագույն ցանցի կառուցման համար նախատեսված միջոցները: