Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ՝ ԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ

Փետրվար 08,2011 00:00

Վերջերս ՊԵԿ-ը հրապարակեց ՀՀ 2010 ֆինանսական տարում առաջին խոշոր 300 հարկատուների կողմից վճարված հարկերի եւ տուրքերի մեծությունների ցանկը: Վարդանյան ընտանիքին պատկանող ձեռնարկություններից ցանկի մեջ ընդգրկված ընկերությունների ցանկը եւ նրանց վճարած հարկերի մեծությունը հետեւյալն է. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»՝ 7 մլրդ 416 մլն դրամ, «Գրանդ Տոբակո»՝ 3 մլրդ 993 մլն դրամ, «Գրանդ Քենդի»՝ 1 մլրդ 948 մլն դրամ, «Մասիս Տոբակո ՄՎ»՝ 940 մլն 956 հազ. դրամ, «Մասիս Իմպորտ-Էքսպորտ»՝ 246 մլն 868 հազ. դրամ, «Անուշ Լինի»՝ 203 մլն 864 հազ. դրամ եւ «Ռումավա»՝ 160 մլն 918 հազ. դրամ: Բոլոր ընկերությունները միասին վճարել են 14 մլրդ 911 մլն դրամ հարկեր եւ տուրքեր: Այս ցուցանիշով Վարդանյան ընտանիքին պատկանող ընկերությունները 300 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում են 3-րդ տեղը: Նշենք նաեւ, որ այս ընկերությունները միասին ապահովում են 4500 աշխատատեղ՝ արտադրության մեջ, եւ հազարավոր աշխատատեղեր՝ գյուղատնտեսության ոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել