News.am-ը տեղեկացնում է, որ Համբուրգի Տեխնիկական համալսարանի նախագահ է դարձել հայ գիտնականը: Միկրոկենսաբան Կարապետ Անդրանիկյանը պաշտոնապես կսկսի իր աշխատանքը համալսարանի նախագահի պաշտոնում ապրիլի 1-ից: Հայտնի միկրոկենսաբան Կարապետ Անդրանիկյանը ծնվել է Հորդանանում, կրթություն է ստացել Բեյրութում, ապա երկար տարիներ աշխատել է Գերմանիայում: Համբուրգի Տեխնիկական համալսարանը (Hamburg University of Technology (TUHH) Գերմանիայի ամենաերիտասարդ եւ հաջողակ համալսարաններից է՝ հիմնադրված 1980թ.: Համալսարանում մոտ 5000 ուսանողներ են ուսանում, իսկ դասախոսական կազմը 1150 է: