Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Հովհաննիսյանը կողմ էր Բելառուսի մասնակցությանը

Փետրվար 08,2011 00:00

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Եվրոնեսթի՝ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի բաղադրիչը հանդիսացող եւ Եվրոպական Խորհրդարանի՝ 60 եւ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդարանների համատեղ 60 անդամներից բաղկացած խորհրդարանական վեհաժողովի քննարկումներին, որոնք տեղի են ունեցել Եվրախորհրդարանում, հունվարի 25-26-ը՝ Ընդլայնված բյուրոյի նիստերի ընթացքում: Եվրոնեսթի ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը այդ քննարկումներում առաջ է քաշել «Արեւելյան գործընկերության» ծրագրին Բելառուսի մասնակցության հարցը: Հայաստանը հստակ արտահայտել է իր տեսակետը առ այն, որ կողմ է եղել եւ հիմա էլ կողմ է Բելառուսի լիարժեք մասնակցությանը Եվրոնեսթում:
Այդուհանդերձ, քննարկումների ավարտին Ընդլայնված բյուրոյի եվրոպական անդամները, ինչպես նաեւ նախագահ Կրիստիան Վիգենինը պնդել են, որ ստեղծված իրավիճակում Բելառուսը Եվրոնեսթին մասնակցելու հրավեր չի ստանա: Այդ հրավերը ԵԽ նախագահ Բուզեկը մոտ օրերս ուղարկելու է մնացած 5 երկրների խորհրդարաններին՝ առաջարկելով նաեւ Եվրոնեսթի հիմնադիր ժողովի ժամկետը:
Փոխարենը ընդունվել է Վ. Հովհաննիսյանի առաջարկը՝ ստեղծել 2 աշխատանքային խումբ՝ Բելառուսի ներգրավման գործընթացը շարունակելու (այս առաջարկով հանդես էր եկել նաեւ Ուկրաինայի ներկայացուցիչը), նաեւ՝ Եվրոնեսթի կազմակերպական մոդելը բարեփոխելու համար:
Վ. Հովհաննիսյանը նշել է, որ ոչ մի փոփոխություն չի կարող անտեսել Հայաստանի կողմից արված եւ բոլորի համաձայնությամբ Եվրոնեսթի հիմնադիր փաստաթղթերում ընդգրկված առաջարկները, այլապես Հայաստանի դիրքորոշումը նույնպես կարող է փոխվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել