2011թ. փետրվարի 6-ին ձյան առատ տեղումներից ու փոթորկից առաջացած վթարի հետեւանքով Մերձավանի («Դեբեդ» մասնաճյուղ) եւ Գորիսի («Տաթեւ» մասնաճյուղ) մի շարք գյուղեր հոսանքազրկվել են: Վթարների վերացման համար ներգրավվել են «ՀԷՑ» ՓԲԸ բոլոր օպերատիվ եւ վերանորոգող խմբերը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները: Սակայն անբարենպաստ եղանակային պայմանների եւ ճանապարհների անանցանելիության պատճառով 2011թ. փետրվարի 7-ի ժամը 15:00-ի դրությամբ դեռեւս հոսանքազրկված են մնում՝
«Տաթեւ» մասնաճյուղում 4 գյուղ,
«Դեբեդ» մասնաճյուղում 5 գյուղ:
Իրավիճակը գտնվում է «ՀԷՑ»-ի վերահսկողության տակ, մասնաճյուղերի ղեկավարությունը անձամբ մասնակցում է վթարի վերացմանն ուղղված աշխատանքներին, սակայն մինչ այժմ ճանապարհները թույլ չեն տալիս հասնել վթարի վայր: Ընկերության կողմից արվում է հնարավորը՝ վերոնշյալ գյուղերի էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար:
«Հայաստանի էլեկտրական
ցանցեր» ՓԲԸ
Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտ